Բաժիններ՝

Ճապոնիայի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել. Kyodo

Ճապոնիայի Կիոտո արեւմտյան քաղաքում անմիեի արտադության ստուդիայի շենքում, որտեղ հուլիսի 18-ին սաստիկ հրդեհ է տեղի ունեցել, փրկարարները հայտնաբերել են 10 մարմին:

Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Ենթադրվում է, որ նրանք բոլորը զոհվել են, սակայն դա հաստատել, ճապոնական օրենքների համաձայն, կարող են սոսկ բժշկական մասնագետները: Բռնկումը տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով:

Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել է մի 41-ամյա տղամարդու, որը ստուդիայի ներսում բենզին կամ կերոսին է լցրել եւ հրկիզել այն: Նա նույնպես տուժել է եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում է Kyoto Animation ընկերության գրասենյակը, սաստիկ այրվել է: Կրակի մարմանը գործի են դվել 30 հրշեջ խմբեր: Հրդեհն արդեն մարված է, ամենից շատ տուժել են շենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031