
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի ապագան լիովին կապված է Եվրոպայի հետ». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Բրեգանսոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին, վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում: Օգոստոսի 20-ին համապատասխան հայտարարությունը նա զետեղել է Twitter-ում:
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի ապագան լիովին կապված է Եվրոպայի հետ: Մենք հավատում ենք Եվրոպային, որը տարածվում է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ»,- գրել է նա:
Մակրոնի խոսքով՝ միջազգային կարգի փոփոխությունները հասել են պատմական մասշտաբի, եւ Մոսկվան եւ Փարիզը պետք է փոխեն այն:
«Այդ համատեքստում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վճռորոշ են: Մեր երկրները պետք է խոսեն, գտնեն շփման կետեր»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ բանակցությունները շարունակվել են ավելի քան 2,5 ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: