
Պաղեստինի ղեկավարը հրաժարվել է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է իր ունեցած բոլոր խորհրդականների ծառայություններից՝ անկախ նրանց կարգից եւ Պաղեստինի ղեկավարին տրամադրվող կոնսուլտացիաների որակից: Այդ մասին հայտնել է Wafa գործակալությունը:
Աբասի կարգադրության համաձայն, նա այլեւս չի օգտվելու «իր բոլոր խորհրդականների ծառայություններից՝ անկախ նրանց կոչումից կամ կարգից»:
Պաղեստինի նախագահը նաեւ որոշել է չեղարկել բոլոր պարտավորագրերն ու պարտավորությունները, որոնք կապված են խորհրդականների կողմից իրենց պարտավորությունների կատարման հետ:
Բացի այդ, Աբասի հրամանագրով, դադարեցվել են բոլոր լրացուցիչ իրավունքներն ու արտոնությունները, որոնցից նրանք օգտվում էին՝ հանձնարարականներ ու խորհրդատվություն տրամադրելով պաղեստինյան պետության նախագահին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: