ԵՄ-ն իր երկրներն Էլ ավելի շատ միավորելու ունակ քաղաքականության կարիք ունի. Մերկել
Եվրամիությունն այնպիսի քաղաքականության կարիք ունի, որը կարողանա էլ ավելի շատ միավորել նրա կազմի մեջ մտնող երկրները: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Շոպրոն քաղաքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում: Այն հեռարձակել Էէ Die Welt հեռուստաալիքը:
«Մենք այնպիսի քաղաքականության կարիք ունենք, որը կարողանա ավելի ուժեղ միավորել Եվրամիության երկրները, որպեսզի մենք ավելի մրցունակ դառնանք»,- ասել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ «ԵՄ-ի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած», հաղորդել է ՏԱՍՍ-ը: