Մաասը եւ Լավրովը կքննարկեն Սիրիայի և Ուկրաինայի իրադրությունը
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կքննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերը, Սիրիայի իրադրությունը եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ադեբարը:
«Արտաքին գործերի նախարար Մաասն օգոստոսի 21-ին կուղեւորվի Մոսկվա, որտեղ քաղաքական բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտարարել է Ադեբարը, հավելելով, որ «խոսքը վերաբերում է Ուկրաինային, Սիրիային եւ սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողությանը»:
Ադեբարի խոսքով՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր Է մնում Բեռլինի համար, «այցի նպատակն այդ երկխոսության խորացումն է»: Մոսկվայում իր գտնվելու երկրորդ օրը՝ օգոստոսի 22-ին, Մաասը մտադիր է հանդիպում անցկացնել քաղաքացիական ակտիվիստների եւ երիտասարդության հետ, հավելել է նա: