Բաժիններ՝

Ավելի քան 8000 մարդ է տարհանվել Կանարյան կղզիներում մոլեգնող բնական հրդեհների պատճառով

Ավելի քան ութ հազար մարդ է տարհանվել իսպանական Գրան-Կանարիա կղզում օգոստոսի 17-ին սկսված բնական հրդեհի պատճառով, կղզի, որը խոշորագույններից մեկն է Կանարյան արշիպելագում եւ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է տարածաշրջանի կառավարության կայքում: Ավելի վաղ հաղորդվել է 5000 մարդու տարհանման մասին:

Ինչպես հայտարարել է կանարյան կղզիների ղեկավար Անխել Վիկտոր Տորեսը, որի խոսքը մեջբերվում է հայտարարության մեջ, Գրան-Կանարիա կղզին կրակը շարունակում է մոլեգնել՝ «չենթարկվելով զսպման կամ հսկողության»: Տորեսի տվյալներով՝ բռնկման տարածությունը հասել Է արդեն 3400 հեկտարի: Կրակի տարածումը հանգեցրել է 20 ճանապարհների փակմանը տարածաշրջանում, որտեղ մոլեգնում է կրակը: Իրադրությունը բարդանում է սաստիկ քամու պատճառով:

Կանարյան կղզիների իշխանությունների հայտարարության համաձայն, լույս օգոստոսի 19-ի գիշերը կրակի մարման համար ուղարկվել է 400 մարդ, օգոստոսի 19-ի առավոտյան աշխատանքներում գործի կդրվի արդեն 700 մարդ: Նրանց կմիանա 17 միավոր ավիատեխնիկա, ներառյալ 4 հիդրոինքնաթիռ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս