Բաժիններ՝

Իսպանիայի իշխանությունները միգրանտների փոխադրող նավին առաջարկել են մտնել երկրի մոտակա նավահանգիստը

Իսպանիայի իշխանությունները երկրի Proactiva ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավին, որի վրա միգրանտներ են գտնվում, առաջարկել են ուղեւորվել թագավորության մոտակա նավահանգիստը: Այդ մասին հայտնել են երկրի նախարարների կաբինետում:

ՈԿԿ-ն հավաստիացրել է, որ 18 օր անց «Իտալիան եւ Իսպանիան, կարծես, կարողացել են համաձայնության գալ՝ Մալյորկան (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն) նշելով որպես ափհանման նավահանգիստ»:

Իր հերթին թագավորության իշխանությունները «հերքում են որեւիցե համաձայնության առկայությունն Իտալիայի հետ»:

«Հաշվի առնելով արտակարգ հումանիտար դրությունը նավի վրա՝ Իսպանիայի նավահանգիստները հասանելի կմնան Open Arms-ի համար,-հավելել են նախարարների կաբինետում:-Մինչ այժմ մենք հստակ պատասխան չենք ստացել»:

ՈԿԿ-ի նավը, որը կանոնավոր կերպով իրականացնում է միգրանտներին օգնություն ցուցաբերելու գործողություն, ավելի քան երկու շաբաթ առաջ Միջերկրական ծովի ջրերում փրկել է անօրինական միգրանտների մեծ մասին: Օգոստոսի 15-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ Եվրամիության վեց երկրներ պատրաստ են ընդունել նավի վրա գտնվող միգրանտներին: Նա ճշտել է, որ խոսքը վերաբերում է Գերմանիային, Իսպանիային, Լյուքսեմբուրգին, Պորտուգալիային, Ռումինիային եւ Ֆրանսիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս