Բաժիններ՝

Իսրայելի վարչապետի կինն ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել իրեն պատշաճ չբարևելու համար

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել, քանի որ «օդանավի հրամանատարը նրան պատշաճ կերպով չի ողջունել ինքնաթիռ նստելիս»։

Ինչպես հաղորդում է իսրայելական vesty.co կայքին, Սառա Նեթանյահուն վեր է կացել իր նստատեղից և ցանկացել է այդ մասին տեղեկացնել օդաչուներին, սակայն նրան թույլ չեն տվել մտնել օդաչուների համար նախատեսված խցիկ, ինչն ավելի բարկացրել տիկնոջը:

Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավի հրամանատարը կրկին ստիպված է եղել ողջունել Նեթանյահուին՝ Կիևում վայրէջքից 45 րոպե առաջ:

Կառավարության ղեկավարի աշխատասենյակում տեղեկությունը որակել են որպես թյուրիմացություն, որն անմիջապես հարթվել է:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր Ուկրաինա իր այցի նպատակի մասին: Նրա խոսքով՝ ինքը մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչպես նաև կենսաթոշակային համաձայնագիրը:

Վերջին 20 տարում սա Նեթանյահուի առաջին այցն էր Իսրայել: Նախատեսվում է, որ օգոստոսի 20-ի առավոտյան Իսրայելի վարչապետը կվերադառնա հայրենիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս