
Չինաստանը պատասխան միջոցներ է խոստացել ԱՄՆ-ի կողմից Տայվանին կործանիչների մատակարարման դեպքում

Չինաստանն իր շահերը պաշտպանելու համար պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Տայվանին սպառազինությունների նոր խոշոր խմբաքանակի մատակարարման դեպքում:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առ այն, որ ինքը հավանություն է տվել 8 միլիարդ դոլարով կղզուն 66 ամերիկյան կործանիչների մատակարարման գործարքին: