
Աֆղանստանում առնվազն 66 մարդ է տուժել պայթյունների հետեւանքով

Առնվազն 66 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել էր 30 տուժածների մասին:
«Վաթսունվեց խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ Քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետեւանքով»,- ասված է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:
Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: