Քադիրովը պատմել է, թե ամենից շատ ինչից է վախենում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է սեփական վախերի մասին: «Ես վախենում եմ կորցել խիղճս, պատիվս, արժանապատվությունս: Մնացած ոչնչից չեմ վախենում»,- ասել է Քադիրովը On TV You-Tube-ալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե ինքը որեւէ մեկից վախենար, ապա ժամանակին «չէր սկսի այն, ինչն սկսել էր նրա հայրը»՝ Ահմադ-Հաջի Քադիրովը, եւ չէր շարունակի միջազգային ահաբեկիչների դեմ պայքարը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ իր խոսքերը Ցանցում հաճախ են խեղաթյուրում «դավաճանները, շեյթաններն ու կեղծ հերոսները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: