Բաժիններ՝

Թրամփը «ռազմավարական» է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունը: Այս մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ ինքն այդ հարցով հետաքրքրվել է սոսկ «ռազմավարական առումով»:

ԱՄՆ-ի նախագահը հավստիացրել է, որ այդ հարցն առաջնահերթ չէ օրակարգում: Օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ գաղափարը, ինչպես նշվել է, քննարկվել է նրա խորհրդականների հետ, որոնք այդ պլանը «տնտեսապես նպատակահարմար» են որակել:

Հաշվարկվել է, որ այդ գործարքի արժեքը կարող է կազմել 10 տրիլիոն դոլար, այդ գումարը գերազանցում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Sermitsiaq թերթին տված հարցազրույցում բացառել է աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան, ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը: Ընդսմին նա Թրամփի պլանները կատակ է համարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս