Եվրամիության (ԵՄ) անդամ 28 երկրների ղեկավարները Միության՝ հունիսի 20-ին կայնալիք գագաթնաժողովում կընդունեն քաղաքական որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին:
Հայաստանի համար գերակա խնդիր է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման համար երկխոսության ճանապարհ բացելը: Այս առումով կարևոր է նաև Հայաստանի միգրացիոն ծառայության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կապը ԵՄ անդամ երկրների համապատասխան մասնագետների հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ:
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել են դեպի ԱՄՆ ընթացող՝ հազար մարդուց բաղկացած քարավանը Կենտրոնական Ամերիկայի երկրներից, հունիսի լույս 6-ի գիշերը հաղորդել է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Դեմոկրատական կուսակցության մյուս առաջնորդների հետ մասնավոր զրույցին հայտարարել է, որ կցանկանար Միացյալ Նահանգների նախագահին տեսնել բանտում՝ ըստ որում նշելով, որ նրա պաշտոնազրկություն չի ցանկանում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է:
Գերմանացի փորձագետները կարծում են, որ ատոմային զենքի կիրառման ռիսկը վերջին ժամանակներս աճել է, նրանք Գերմանիայի կառավարությանը կոչ են անում ավելի ակտիվ ջանքեր գործադրել միջուկային սպառազինություների մրցավազք թույլ չտալու համար:
Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի:
Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, վարչապետ Թերեզա Մեյը եւ 15 պետությունների ղեկավարներ են հունիսի 5-ին մասնակցել Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Ավելի քան 100 մարդ է զոհվել Սուդանի Հարթում մայրաքաղաքում բանակային ուժերի կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել ութ ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությանը, որոնք զոհվել են Հիմալայան լեռների Նանդադեւի արեւելյան լեռնագագաթին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հավաստում է Հունաստանից բանավոր նոտայի ստացումը՝ պատերազմական ռեպարացիաների վճարումների եւ այն վնասի փոխհատուցումների հարցի կարգավորման շուրջը բանակցություններ սկսելու կոչով, որը Հունաստանին հասցվել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին ժամանել է Մեծ Բրիտանիայի հարավի Փորտսմութ քաղաք՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այն շաբաթվա ընթացքում, որն սկսվում է հուլիսի 22-ին, այսինքն՝ հուլիսի 28-ից ոչ ուշ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը հանրաքվեի դնել, երբ ուկրաինացիները դրան պատրաստ կլինեն։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մինչեւ 5 միլիոն դոլար պարգեւ է առաջարկում Փհենյանի կողմից հակահյուսիսկորեական պատժամիջոցների խախտման վերաբերյալ տեղեկությունների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տեսնում մարդկանց, որոնք բավականաչափ տաղանդավոր լինեին 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հետ մրցակցելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայում չի դիտարկում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պետական պաշտոնի նշանակելը:
Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ճամբարը ցրելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի:
Ճապոնիայի ոստիկանությունն առգրավել է սինթետիկ թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն խմբաքանակը՝ շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով:
Հունիսի 5-ին՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրը, Դանիայում մեկնարկել են Ֆոլկետինգի (միապալատ խորհրդարանի) ընտրությունները: 179 մանդատի համար պայքարելու են 13 կուսակցությունների 900 թեկնածուներ։
ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Այդ մասին հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ:
Ավստրալիայի ոստիկանությունը նույնականացրել է այն հրաձիգին, որը նախօրյակին Դարվինում (Հյուսիային տարածքի տարածաշրջանի վարչական կենտրոն) կրակ էր բացել Palms հյուրանոցի կենվորների վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը:
Նոր ժամկետով Brexit-ի հետաձգումը սպառնալիք կստեղծի Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության հետագա գոյության համար, համոզված է թորիների նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար մրցարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը:
Ավելի քան հարյուր հազար մարդ է հավաքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնի Վացլավի հրապարակում՝ պահանջելու վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, որին մեղադրում են Եվրամիությունից ստացված դոտացիաների անօրինական օգտագործման մեջ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում էր Ուելսի արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինով։