
Նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները գերազանցել են ոչ տիպական թոքաբորբի բռնկմանը

Աշխարհում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը գերազանցել է 2002 – 2003 թվականների ոչ տիպական թոքաբորբի մասշտաբները, որը նույնպես առաջացել է Չինաստանում եւ դարձել XXI դարում հիվանդությունների խոշորագույն բռնկումներից մեկը։
Ինչպես հունվարի 31-ին հայտնել է «Վանի» լրատվական պորտալը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի տարածաշրջանային իշխանությունների տվյալները, 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը երկրում հասել է 9390-ի, մինչդեռ 17 տարի առաջ շնչուղիների ծանր սուր համախտանիշը, որը զանգվածային լրատվամիջոցներում անվանել են ոչ տիպական թոքաբորբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հայտնաբերվել էր 5437 հիվանդների մոտ:
Ըստ վերջին տեղեկատվության՝ 2019-nCoV-ի հարուցած թոքաբորբից մահացել է 213 մարդ, այսինքն՝ մահացության մակարդակը չի գրազանցում 2,3 տոկոսը, մինչդեռ 2002 – 2003 թվականներին շնչուղիների ծանր սուր համախտանիշից մահացել է 813 մարդ, ինչը կազմել է հիվանդացածների ընդհանուր թվի մոտավորապես 9,6 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: