Բաժիններ՝

ԵՄ-ից դուրս գալը կդառնա Մեծ Բրիտանիայի միավորման ու նորացման նոր փուլի սկիզբը. Ջոնսոն

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը նոր փուլի սկիզբ է համարում բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո: Այդ մասին ասված է Ջոնսոնի ուղերձում, որից քաղվածքներ է տարածել կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Վարչապետը պետք է ելույթ ունենա Լոնդոնի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին (Երեւանի ժամանակով շաբաթ օրը ժամը 02:00-ին)՝ այն պահից մեկ ժամ առաջ, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի Եվրամիությունը, որի կազմում նա անցկացրել է 47 տարի եւ մեկ ամիս: «Սա նոր դարաշրջանի արշալույսն է, որում մենք այլեւս չեն համաձայնի, որ ձեր ու ձեր ընտանիքների կյանքում հնարավորությունները կախված լինեն այն բանից, թե երկրի որ մասում եք դուք ապրում: Սա այն պահն է, երբ մենք սկսում ենք միավորվել ու հասնել նոր մակարդակի»,- ասված Ջոնսոնի ուղերձում: «Մեր՝ որպես կառավարության դերը, իմ աշխատանքը պետք է կայանա նրանում, որ միավորենք մեր երկիրն ու առաջ տանեք»:

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել է, որ հունարի 31-ին նշելու է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից եւ այդ իրադարձությանը վերաբերվելու է «հարգանքով»: «Ես կանեմ նույն բանը, ինչ որ մնացած բոլորը, ես արժանապատվությամբ կնշեմ Եվրամիությունից դուրս գալը: Ես այդ իրադարձությունը կնշեմ նույնքան հարգալից, որքան դա հնարավոր է՝ հաշվի առնելով իրադարձության մասշտաբները»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ Brexit-ը մեծ պահ կդառնա Մեծ Բրիտանիայի համար, ինչպես նաեւ «հույսի եւ նոր հնարավորությունների պահ»:

Եվրամիության խորհուրդը հունվարի 30-ին հաստատել է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը: Այսպիսով, Մեծ Բրիտանիան կկարողանա հունվարի 31-ի կեսգիշերին լքել Եվրամիությունը, որում կմնա 27 անդամ երկիր: Փետրվարի 1-ից Բրյուսելը եւ Լոնդոնը կկարողանան սկսել նոր հարաբերությունների կառուցումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս