Բաժիններ՝

Հարավային Կորեան 5 մլն դոլար կտրամադրի Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում. Yonhap

Կորեայի Հանրապետության կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել 5 մլն դոլար տրամադրել Չինաստանին՝ որպես օգնություն նոր կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ առայժմ չներկայացնելով հավելյալ մանրամասնություններ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր տիպի թոքաբորբի տարածման կապակցությամբ Սեուլն առաջարկել է տրամադրել անհատական պաշտպանության ու հիգիենայի միջոցներ, այդ թվում՝ 2 մլն բժշկական դիմակ: Բացի այդ, Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել էին, որ մտադիր են 100 հազար պաշտպանիչ հանդերձանք ու ակնոց փոխանցել չինական կողմին:

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս