
Իտալիայում հայտնաբերել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը

Իտալիան դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Հռոմում կայացած մամուլի ասուլիսում։ Կոնտեն նաեւ ճշտել է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում իրենց վատ են զգացել եւ հոսպիտալացվել են: Երկուսն էլ առնչություն չունեն Costa Smeralda ճամփորդանավի հետ, որը գտնվում է Չիվիտավեկյա քաղաքի նավահանգստում: Բժիշկները ենթադրում Էին, թե կորոնավիրուսով կարող էր վարակված լինել չինացի ուղեւորներից մեկը, սակայն կասկածանքները չեն հաստատվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: