![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն մոտ ապագայում մտադիր չէ զորքերը հանել Սիրիայից
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1003162.jpg)
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում մոտ ապագայում իր զորքերը հանել Սիրիայից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆերին:
«Մենք մոտ ապագայում Սիրիայից ԱՄՆ զորքերը հանելու որևէ գործողություն չենք ծրագրում»,- նշել է Պետդեպարտամենտի աշխատակիցը:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը պայմանավորված է միայն ահաբեկչության դեմ պայքարով: