Բաժիններ՝

Թեհրանի վրա ճնշումը Իրանի ժողովրդի հնարավորությունն է փոխելու երկրի քաղաքականությունը. Փոմպեո

Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում։

«Մենք կարծում ենք, որ Իրանին փողեր ու հարստություններ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխելու այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- ասել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս