Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 213-ի

Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 9692-ի, 213 մարդ մահացել է: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն՝ ճշտելով վիրուսով վարակվածներին վերաբերող տվյալները։

Նորացված տվյալների համաձայն՝ հայտնաբերված հիվանդությունների թվով առաջին տեղը շարունակում են զբաղեցնել Հուբեյը (վարակման ավելի քան 5,8 հազար դեպք, 204 մահացած) եւ այդ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքը: Պեկինում հայտնաբերվել է 121 ախտահարված (գրանցվել է մեկ մահացած):

Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամփոփելով արտահերթ խորհրդակցության արդյունքները, նոր կորոնավիրուսի բռնկումը հայտարարելէ արտակարգ դրություն հասարակական առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ միջազգային ուղեւորությունների եւ առեւտրի սահմանափակումներ մտցնելու համար ծանրակշիռ հիմքեր առայժմ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս