Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը գնահատել է Brexit-ի հետևանքները

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հունվարի 30-ին հայտարարել է, որ Brexit-ը կազդի ոչ միայն Եվրամիության կազմի, այլեւ նրա գործուն ուժի վրա։

«Ավստրիայում շատ բան չ փոխվի Brexit-ի պատճառով: Բայց, իհարկե, կփոխվի Եվրամիության կազմը, ինչպես նաեւ նրա չափն ու գործուն ուժը: Ես շատ եմ ափսոսում, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն: Դա կարեւոր շուկա է, քաղաքական, աշխարհաքաղաքական ու ռազմական առումով շատ ուժեղ երկիր»,- ասել է Ավստրիայի կանցլերը մամուլի ասուլիսում:

«ԵՄ-ից դուրս գալը հեշտ է, ավելի դժվար է կարգավորել ապագա հարաբերությունները: Համապատասխան փորձ ձեռնարկվելու է: Ես հուսով եմ, որ դա կհաջողվի, եւ Միշել Բառնիեն ու Բորիս Ջոնսոնը կկարողանան համաձայնության գալ: Որքան ավելի կանոնակարգված լինեն այդ հարաբերությունները տնտեսական ու քաղաքական առումով, այնքան ավելի լավ երկու կողմերի համար»,- ընդգծել է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս