Բաժիններ՝

Չինաստանում նոր կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի

Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Հունվարի 30-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն։

Միայն հունվարի 29-ին Չինաստանում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք եւ 38 մահաբեր վախճան: Reuters-ի տվյալներով՝ հունվարի 29-ի երեկոյի դրությամբ առնվազն 162 մարդ է մահացել Հուբեյի նահանգում: Նշվում է, որ մեկ օրում նահանգում զոհերի թիվն ավելացել է 37-ով, իսկ ախտահարվածների ընդհանուր թիվն՝ ավելի քան հազարով՝ կազմելով շուրջ 4,5 հազար:

Հունվարի 30-ին ՉԺՀ-ում հիվանդանալու ենթադրյալ դեպքերի թիվը հասել է 12 167-ի: Առնվազն 88 693 մարդ սերտ շփում է ունեցել վարակվածների հետ, նրանցից 81 947-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս