Բաժիններ՝

Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանում ԱԴ ռեժիմ է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով

Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ինչի մասին հայտնել է արտակարգ ծառայությունների տարածաշրջանային գործակալությունը։

«Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանն այժմ կանգնած է անտառային հրդեհի դեմ հանդիման, որը կարող է վատթարագույնը դառնալ 2003 թվականի ավերիչ աղետից հետո»,- հայտարարել է մայրաքաղաքի տարածաշրջանի գլխավոր նախարար Էնդրյու Բարրը, որի խոսքը մեջբերում է 9News պորտալը: Նրա խոսքով՝ Կանբերայի հարավային արվարձաններին սպառնում է էքստրեմալ շոգի ու քամու համակցությունը: Հրդեհը որն ստացել է «Օրորալ» անվանումը, արդեն ոչնչացրել է 18,5 հազար հեկտար տարածք՝ տարածաշրջանի հողերի մոտավորապես 8 տոկոսը:

Ավստրալիայի մայրաքաղաքում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում է 41 աստիճան ջերմություն եւ ուժգին քամի: Ավստրալիայում հրդեհների հետեւանքով, որոնք սկսվել են դեռ 2019 թվականի սեպտեմբերին եւ մինչ այժմ մարված չեն, արդեն միլիոնավոր հեկտար հողեր են այրվել: Վերջին ամիսների ընթացքում կրակը 27 մարդու կյանք է խլել, ոչնչացրել ավելի քան 2 հազար տուն: Սիդնեյի համալսարանի գնահատումների համաձայն, ոչնչացել է ավելի քան 1 մլրդ կենդանի: Առանձին վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան թանձր, որ օդից հրդեհաշիջումն անհնարին է դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս