Բաժիններ՝

«Ես ցանկանում եմ Չինաստանի հետ գործարքն ավարտել». Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ լիարժեք առեւտրական համաձայնագիր կկնքի Չինաստանի հետ, կսկսի ավելի ակտիվորեն առեւտրական բանակցություններ վարել Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հունվարի 30-ին Այովայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ: Ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների լրատվական հեռուստաընկերությունները։

«Եվրոպան հաջորդն է: Ես ցանկանում եմ Չինաստանի հետ գործարքն ավարտել, նախքան ձեռնամուխ կլինենք Եվրոպային»,- նշել է պետության ղեկավարը՝ խոսելով Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի մասին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է Եվրամիությունից ավտոմոբիլների ներմուծման մաքսեր սահմանելու մտադրության լրջության մասին, եթե կողմերին չհաջողվի առետրական գործարք կնքել այն պայմաններով, որոնք բավարարում են Վաշինգտոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031