Բաժիններ՝

Ֆրանսիան կսկսի կիրարկել Հայաստանի հետ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագիրը

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:

Այս մասին տեղեկացում է Ֆրանսիայի միգրացիոն ծառայությունը: «Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը»,-նշված է կառույցի հաղորդագրության մեջ:

ՀՀ միգրացիոն ծառայության փոխանցմամբ՝ արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը։ Հայաստանը այն վավերացրել էր 2017 թվականի սեպտեմբերի 14-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031