Բաժիններ՝

Իտալիայի նավահանգստում արգելափակվել է 6 հազար ուղևորներով ճամփորդանավը

Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել: Ինչպես հունվարի 30-ին հայտնել է Rai News24 ալիքը, ամուսնուն եւ կնոջը տեղավորել են նավի սանիտարական մեկուսարանում։

Ալիքի տվյալներով՝ զբոսաշրջիկների մոտ ջերմության բարձրացում եւ շնչուղիների խնդիրներ են հայտնաբերել: Զույգը Միջերկրական ծովով ճամփորդություն կատարող հանրանավ էբարձրացել մի քանի օր առաջ Սավոնայում: Արդեն Չիվիտավեկյա է ժամանել բժիշկների խումբը՝ նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ կատարելու համար:

Հանրանավի մնացած ուղեւորներին առայժմ թույլատրված չէ ափ իջնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս