Բաժիններ՝

Գրետա Թունբերգի անունն ապրանքանիշ կդառնա

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն իր անունը եւ դպրոցականների միջազգային հասարակական շարժման անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու հայտ է ներկայացրել: Այդ մասին նա պատմել է իր Instagram-օգտահաշվում։

«Այս գործողությունն անհրաժեշտ է շարժումը եւ նրա գործունեությունը պաշտպանելու համար»,- պատմել է Թունբերգը՝ հավելելով, որ հաճախ իր անունը եւ Fridays For Future (դպրոցական դասադուլներ հանուն կլիմայի, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում) շարժման անվանումն սկսել են օգտագործել ապօրինաբար, այդ թվում նաեւ առեւտրային նպատակներով՝ առանց իր համաձայնության:

Նա նաեւ պատմել է այն դեպքերի մասին, երբ մարդիկ ներկայանում են որպես Գրետա Թունբերգ, որպեսզի շփվեն բարձրաստիճան անձանց, քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների եւ արվեստի գործիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031