«Ես կանեմ նույն բանը, ինչ որ մնացած բոլորը». Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հունարի 31-ին նշելու է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից եւ այդ իրադարձությանը վերաբերվելու է «հարգանքով»։
«Ես կանեմ նույն բանը, ինչ որ մնացած բոլորը, ես արժանապատվությամբ կնշեմ Եվրամիությունից դուրս գալը: Ես այդ իրադարձությունը կնշեմ նույնքան հարգալից, որքան դա հնարավոր է՝ հաշվի առնելով իրադարձության մասշտաբները»,- Ջոնսոնի խոսքը մեջբերում են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները:
Նա նաեւ խոստացել է հիշել այն մասին, որ տվյալ դեպքում հարկավոր է չվիրավորել Brexit-ի ո՛չ կողմնակիցներին, ո՛չ էլ հակառակորդներին:
Վարչապետը նշել է, որ Brexit-ը մեծ պահ կդառնա Մեծ Բրիտանիայի համար, ինչպես նաեւ «հույսի եւ նոր հնարավորությունների պահ»: Հունվարի 29-ին Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն տվեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրին: Եզրափակիչ քայլը կդառնա հունվարի 30-ին Եվրամիության խորհրդի հավանությունը: Մեծ Բրիտանիան պաշտոնապես Եվրամիությունից դուրս կգա հունվարի 31-ին Գրինվիչի ժամանակով 23:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 1-ի 03:00-ին), հաղորդել է «Ինտերֆաքսը»: