Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8100-ը
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չինաստանի Շրջանների հիգիենայի և առողջապահության հարցերով կոմիտեի հաղորդագրությանը:
Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 171-ի:
Բժիշկները Չինաստանի ավելի քան 12000 բնակչի մոտ ևս կորոնավիրուսի առկայության կասկածներ ունեն: