Լուսանկարները, որոնք պատկերում են կենտրոնական Իտալիայի` երկրաշարժից տուժած քաղաքները, թույլ են տալիս պատկերացնել երկրաշարժի մասշտաբները:
Վենետիկյան հանձնաժողովը պատրաստ է աշխատել Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ կապված եզրակացություն կազմելու համար: Այն հանրաքվեի է դրվելու սեպտեմբերի 26-ին: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տատյանա Միշելովան:
Դեսպանն ընդգծեց, որ տեղի է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտում Թուրքիայի կողմից. «Սա ռազմական ագրեսիա է, ու երկու խոշոր պետություններ՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, հետաքրքիր դիրքորոշում են գրավել: Ռուսաստանը կոտրեց ԻԼԻՊ-ի ողնաշարը, որը հնարավորություն տվեց թուրքական ուժերին շարժվել այդ ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ը հետաքրքիր դիրքորոշում գրավեց այն առումով, որ, փաստորեն, կանգնեց Թուրքիայի կողքին, ու կարծես թե քրդերի նկատմամբ փոխում է իր վերաբերմունքը: Ունենալով Ռուսաստանի լռակյաց դիրքորոշումը, ԱՄՆ աջակցությունը, թուրքերն արեցին այն, ինչ երկար ժամանակ պլանավորել էին: Այսօր կանգնած ենք լուրջ ռազմական գործողությունների առաջ»:
«Վաշինգտոնը ժամանակին փորձում էր Ասադին հեռացնել, բայց այդ ժամանակ դեռևս իսլամական ծայրահեղական վտանգ չկար: Հետևաբար, կարծում եմ, որ և՛ ներսիրիական, և՛ արտասիրիական հակամարտող կողմերը իրավիճակային խնդիրներ են լուծում: Խորը ռազմավարական ծրագրեր մշակելն անիմաստ է, որովհետև դա կարող է ուղղակի վտանգել քո սեփական շահերը: Այս միջադեպն էլ է դա վկայում. Թուրքիան հիմնականում քրդերի հարցն է լուծում: Ճնշելով քրդերին Սիրիայում՝ ճնշում ես նրանց նաև Թուրքիայում, այսինքն՝ թուլացնում ես նաև PKK-ն»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է առեւտրատնտեսական համագործակցության շուրջ Չինաստանի հետ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետագա ինտեգրացման հեռանկարների մասին:
Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով` ավելի քան 5400 մարդ է ներգրավված հզոր երկրաշարժի հետևանքների վերացմանը:
ԱՄՆ ռազմաօդային ուժերն աջակցում են Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի «Եփրատի վահան» կոչվող ռազմական գործողություններին:
Արցախի հարցի կարգաւորման բանակցութիւններու կապակցութեամբ վերջերս շրջանառուող տարաձայնութիւնները գլխաւորաբար կը վերաբերին ԵԱՀԿ Մինսկի Խումբի Համանախագահող երկիրներու կողմէ առաջարկուած լուծման այն կերպարին (model), որ յայտնի է Մատրիտեան սկզբունքներ յորջորջումով եւ որ Կազանի գագաթաժողովի վերատեսութիւններէն անցնելէ ետք, այժմ ի նորոյ կը հրամցուի հայկական կողմին՝ իր վերջին (Լաւրովեան, իմա՛ ռուսական) տարբերակով:
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են փրկարարները փլատակների տակից դուրս բերում 10-ամյա մի աղջկա: Հավաքվածները փրկված աղջկան դիմավորել են բուռն ծափահարություններով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերում մարտունակության անսպասելի ստուգումներ սկսելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«ԱՄՆ-ի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություն է լինելու, ներկայիս քաղաքականությունից տարբերվող արտաքին քաղաքականություն է որդեգրվելու: Ադրբեջանի կառավարությունը պետք է դա հասկանա»,- նշել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Կոզլարիչը:
ԱՄՆ-ը մտադրություն չունի պաշտպանել թուրք իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ ամերիկացի փաստաբանները նյութեր են հավաքում դատարանի համար` հարցման շրջանակում նրա արտահանձնման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հայտնում է yenisafak.com-ը:
«Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, թե չի պատրաստվել որևէ մեկին սպանել, այլ միայն ցանկացել է իր գործողություններով խնդրի (սնանկության) նկատմամբ ուշադրություն հրավիրել»,- հայտնել են քննչական վարչությունից:
Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, 4 մարդու էր պատանդ վերցրել, տեսաուղերձ է ձայնագրել` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հրապարակել է YouTube-ում:
Նիգերիայում, որտեղ շարունակվում է կառավարական ուժերի եւ «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների դիմակայությունը, պարենային օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը մարտ ամսից ավելացել է կրկնակի եւ հասել 4,5 միլիոնի:
Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 13 մարդ, այդ թվում` 7 ուսանող, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Վերջին տեղեկությունների համաձայն` կենտրոնական Իտալիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրի իշխանությունները հայտնում են նաև 368 վիրավորների մասին, հայտնում է Guardian-ը:
Թրամփը դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե ինքը կարող է արդյոք նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները եւ թույլ տալ երկրում մնալ այն անօրինական միգրանտներին, որոնք երկրում ապրում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիքներ եւ դաստիարակում են երեխաների:
Աշխարհի առաջատար բանկերը՝ UBS-ն, Deutsche Bank-ը, Santander-ը, BNY Mellon-ը, հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաք: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը:
Լավ կամ վատ պետություն ունենալու, ընդհանրապես պետություն ունենալու և չունենալու երկընտրանքի հարթությունում հերոսությունը միայն ու ամենևին քծնողների կողմից հերոսացվելը չէ ու մարտի դաշտում թուրքի լամուկ սատկացնելը չէ, ու դրա մասին ֆիլմեր նկարելն ու ցուցադրելը չէ։
«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում է փողով: Այժմ փող է դարձել ապուրը: Տխուր է, բայց դա այդպես է»,- ասել է բանտարկյալներից մեկը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Ուրուգվայի հասարակական ակտիվիստները, գիտնականներն ու օրենսդիրները նախաձեռնել են «Լեռնային Ղարաբաղի ֆորում» թիմի ստեղծումը:
Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի վրա, շենքում փոխհրաձգություն է սկսվել:
Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում բանկ պայթեցնել սպառնացող տղամարդը պատանդ է վերցրել:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը նվազագույնը 120 է:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 84-ի:
Շուրջ 50 խաղաղ բնակիչ է մահացել թուրքական զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքում: