Չինաստանի ևս վեց նահանգներ են իջեցրել արտակարգ դրության մակարդակը կորոնավիրուսի պատճառով
Չինաստանի վեց նահանգներ փետրվարի 24-ին նվազեցրել են արտակարգ դրությանը (ԱԴ) հակազդելու բարձրագույն մակարդակը, որը հայտարարվել էր նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակի պատճառով:
Այդ մասին ասված է տեղերի իշխանությունների հայտարարություններում։ Ինչպես հետեւում է հայտարարություններից, Գուանդունի եւ Շանսիի նահանգները բարձրագույն I մակարդակն իջեցրել են մինեւ II: Մինչդեռ Լյաոնինի, Գույչժոուի, Յունանի եւ Գասնուի նահանգները հակազդման մակարդակն իջեցրել են մինչեւ III մակարդակ:
Փետրվարի 23-ին Չինաստանի 21 տարածաշրջանների իշխանությունները հայտնել էին, որ փետրվարի 22-ին իրենց տարածքներում չի արձանագրվել նոր կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: