Բաժիններ՝

Բրիտանուհին դատարանում խոստովանել է Սուրբ Պետրոսի տաճարը պայթեցնելու մտադրության մասին

Բրիտանուհին իրեն մեղավոր է ճանաչել Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հյուրանոցներից մեկում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ: Այդ մասին 36-ամյա Սաֆյա Ամիրա Շեյխը հայտնել է այն ունկնդրումների ժամանակ, որոնք փետրվարի 21-ին տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական քրեական դատարանում:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Սքոթլենդ-Յարդը, կինը, որն ապրում էր Լոնդոնի մերձակա Հեյս փոքր քաղաքում, իրեն մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու եւ ահաբեկչական հրապարակումներ տարածելու մեջ: Շեյխին առաջադրված մեղադրանքների համաձայն, նա կապեր է հաստատել մի մարդու հետ, որը կարող էր նրա համար պայթուցիկ սարք պատրաստել, ինչպես նաեւ ուսումնասիրել է տաճարն ու այն հյուրանոցը, որի անունը չի նշվում, իր ծրագրերն իրագործելու նպատակով:

Դրա հետ մեկտեղ կինը պատրաստվում էր հավատարմության երդում տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարվելէ դատարանում, Շեյխը նաեւ Telegram-ի միջոցով ահաբեկչական փաստաթղթեր է տարածել 2019 թվականի օգոստոս եւ հոկտեմբեր ամիսների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Դատավոր Նայջել Սուինին, որը քննում է գործը, որոշում է կայացրել՝ անցկացնել մեղադրյալի հոգեբուժական փորձաքննություն: Դրա արդյունքները պետք է հայտնի լինեն մինչեւ ապրիլի 3-ը: Շեյխի դատավճռի հրապարակումն սպասվում է մայիսի 11-ին: Դատավճռին կինն սպասելու է բանտարկության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս