Ռուսաստանում հսկողության տակ է մնում Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ
Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ Ռուսաստանում մնում է բժշկական հսկողության տակ: Այդ մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում։
«01.02.2020-ից Շերեմետեւո օդանավակայանում, որը երկրում ներկայում միակն է չվերթներ ընդունում ՉԺՀ-ից, «Ռոսպոտրեբնադզորի» հսկողության ներքո տրամադրվել եւ պատրաստվել է առանձին տերմինալ: Կազմակերպվել է ՉԺՀ-ից բոլոր ժամանողների լաբորատոր հետազոտություն, նրանց անկետավորում եւ հանձնում բժշկական հսկողության ըստ բնակության վայրի: 24.02.2020-ի դրությամբ հսկողության տակ է մնում 12 092 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: