Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն կպաշտպանի իր բիաթլոնիստներին Իտալիայում հոգեբանական ճնշումներից

Հռոմում Ռուսաստանի դեսպանությունը դիմել է Իտալիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելով աշխարհի առաջնությանը մասնակցող ռուս բիաթլոնիստների մոտ խուզարկություն անցկացնելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ընդգծել է, որ առաջնային խնդիր է «սպորտը վերադարձնել սպորտին»` պաշտպանելով մարզիկներին հոգեբանական ճնշումներից: «Մեր նպատակն է անել այնպես, որ մարզիկները շարունակեն մասնակցել մրցումներին»,-ասել է նա:

Իտալական ոստիկանությունը փետրվարի 22-ի վաղ առավոտյան խուզարկություն էր անցկացրել Իտալիայում բիաթլոնի աշխարհի առաջնությանը մասնակցող Ռուսաստանի հավաքականի թիմում:

Մարզիկներին որևէ մեղադրանք չի առաջադրվել, և նրանցից մոտից առգրավել են համակարգիչն ու հեռախոսը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բԲիաթլոնիստներից Ալեքսանդր Լոգինովը հայտնվել է «դոպինգ-սկանդալի» կենտրոնում՝ մարզչի պատճառով. Ալեքսանդր Կասպերովիչը առաջնությանը հավատարմագրվել է այլ անձի անվան տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս