Բաժիններ՝

Կանարյան կղզիներում ավազամրրիկի պատճառով շուրջ հազար չվերթ է չեղարկվել ու հետաձգվել

Շուրջ հազար չվերթ է չեղարկվել կամ այլ օդանավակայաններ ուղարկվել անբարենպաստ եղանակի պատճառով, որը հանգստյան օրերին հաստատվել էր Իսպանիայի Կանարյան կղզիներում: Այդ մասին փետրվարի 24-ին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի Օդանավակայանների պետական վարչությունում (AENA)։

Փոշեմրրիկի պատճառով վատ տեսանելիությունը, ինչպես նաեւ քամու սաստիկ պոռթկումները ընդհատումներ են առաջացրել ինքնավար հանրակցության օդանավակայանների աշխատանքում: «Շուրջ հազար չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել,-պարզաբանել են AENA-ում:-Այժմ (աշխատանքն օդանավակայաններում) վերականգնվում է, սակայն դրանք գործում են սահմանափակումներով»:

Վարչությունում հավելել են, որ այդ իրադրությունը խախտել է մոտավորապես 120 հազար ավիաուղեւորների պլանները, որոնց չվերթները չեղարկվել են կամ ուղարկվել այլ օդանավակայաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս