Բաժիններ՝

Մալայզիայի վարչապետը հրաժարական է տվել

Մալայզիայի 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացնել երկրի թագավորին: Այդ մասին հայտնել է Star տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի գրասենյակը։ Նաեւ նշվում է, որ Մալայզիայի որդիների միավորված կուսակցությունը (Parti Pribumi Bersatu Malaysia, PPBM), որի առաջնորդը Մահաթհիրն է, դուրս է գալիս «Հույսի դաշինք» (Pakatan Harapan) կառավարական կոալիցիայից: Հրատարակության տվյալներով՝ Մահաթհիրի պաշտոնաթողությունից հետո քաղաքական անորոշության ֆոնին կառավարությունը կարող է առաջին անգամ կին գլխավորել՝ փոխվարչապետ Վան Ազիզա Վան Իսմայիլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս