Բաժիններ՝

Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը

Փետրվարի 24-ին Քուվեյթում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը: Այդ մասին հայտնել Է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ վարակվածները ժամանել էին Իրանի Մեշհեդ քաղաքից, որտեղ ավելի վաղ գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկում: Քուվեյթցի բժիշկների տվյալներով՝ վարակվածներից մեկը Քուվեյթի 53-ամյա քաղաքացի է, երկրորդը՝ Սաուդյան Արաբիայի 61-ամյա մի քաղաքացի, երրորդ հիվանդացածի քաղաքացիությունը, որը 21 տարեկան է, դեռեւս պարզված չէ: Պացիենտները գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829