![](/banners/BeFunky-design.jpg)
Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 դեպք. Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1005977.jpg)
Իտալիայի Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների վերաբերյալ ընդունված կարգադրությունը նախատեսում է մարդատար գնացքների վագոնների, ավտոբուսների եւ վապորետիների (Վենետիկում երթեւեկող ջրային տրամվայիկների) ախտահանման աշխատանք: Ինչպես հաղորդել է ANSA գործակալությունը, փետրվարի 23-ին այդ մասին հայտնել է նահանգապետն ինքը։
«Մեր միջոցները նախատեսում են տարածաշրջանային գնացքների, ավտոբուսների եւ վապորետիների սանիտարական մշակում: Մենք բնակչությանը հորդորում ենք փոխգործակցել, խուսափել ավելորդ շփումներից եւ լվանալ ձեռքերը»,- ասել է Ձայան: Վենետոյում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 դեպք, ինչպես նաեւ մահվան մեկ դեպք: Ընդամենն Իտալիայում ախտահարվածների թիվը գերազանցել է 150-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: