![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրամիությունը 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006016.jpg)
Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը։
«ԵՄ-ն կհատկացնի մոտավորապես 230 մլն եվրո՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,-ասել է նա:
Լենարչիչը նաեւ ասել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն ազդեցություն կգործի Եվրամիության տնտեսության վրա, ընդսմին հավելելով, որ առայժմ վաղ է խոսել կոնկրետ թվերի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: