Հարավային Կորեան սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով
Հարավային Կորեայում մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով ախտահարվածների թիվն աճել է 161-ով՝ հասնելով 763-ի: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։
Հիվանդանալու հետեւանքով մահացել է եւս մեկ մարդ: Այդպիսով, կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել է յոթի: Հիվանդացածների մեծ մասը «Սինչհոնջի» կրոնական համայնքի անդամներ են երկրի՝ մեծությամբ չորրորդ Տեգու քաղաքում (2,4 միլիոն բնակիչ): Նախօրյակին Հարավային Կորեայում կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարվել է սպառնալիքի «կարմիր» մակարդակ՝ չորս մակարդակներից ամենաբարձրը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել H1N1 խոզագրիպի բռնկման ժամանակ 2009 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: