380 օտարերկրացու են մեկուսացրել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար
Հյուսիսային Կորեայում 380 օտարերկրացի ուղարկվել է կարանտին, որպեսզի թույլ չտան Covid-19 «չինական» կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ներին։
Նրանց մեծամասնությունը դիվանագետներ են, որոնք աշխատում են Փհենյանում: Ավելի վաղ արդեն շուրջ 200 օտարերկրացիներ կարանտինի էին ենթարկվել 30 օրով, բայց այդ ժամկետը երկարացվել է: ԿԺԴՀ-ում հիվանդացածների առկայությունը չի հաստատվել, մինչդեռ փորձագետները նշում են, որ երկրում չկա բժշկական ենթակառուցվածք, որը թույլ տար հայտնաբերել Covid-19-ը, եւ վարակումն անցնում է աննկատելի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: