Բաժիններ՝

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 400 դեպք է գրանցվել մայրցամաքային Չինաստանից դուրս

Փետրվարի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 2204 դեպք. 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդանալու 416 նոր դեպք: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։

Հրատարակության տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը ավելացել է 26-ով՝ ութ մարդ մահացել է Իրանում, յոթը՝ Հարավային Կորեայում, չորսը՝ Ճապոնիայում, երկուական հոգի Հոնկոնգում եւ Իտալիայում (Իտալիայի իշխանություններն արդեն հայտնել են Covid-19-ի երրորդ զոհի մասին), մեկական Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում:

Ամենից շատ հիվանդներ՝ 838, հայտնաբերվել են Ճապոնիայի տարածքում՝ 838, նրանցից 630-ը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմի անդամները, որը կարանտինի մեջ է գտնվում Յոկոհամայում: Ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, Հարավային Կորեայում հայտնաբերվել է վարակման 161 նոր դեպք, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 763-ի: Իտալիայում գրանցվել է 152 հիվանդ, Սինգապուրում՝ 89, Հոնկոնգում՝ 74, Իրանում՝ 43, Թաիլանդում եւ ԱՄՆ-ում՝ 35-ական, Տայվանում՝ 28, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, Ֆրանսիայում՝ 12, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 11, Մակաոյում՝ տասը: Կորոնավիրուսով հիվանդանալու տասից պակաս դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Նեպալում, Շրի Լանկայում եւ Շվեդիայում:

Ինչպես հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում փետրվարի 24-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 150 դեպք, 2 592 մարդ մահացել է: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 409-ով, մահացածներինը՝ 150-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 149 մարդ, եւս մեկը Հայնանի նահանգում: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս