ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը բացատրել են USS Ross հրթիռակիր ռազմանավի Սև ծով մտնելու պատճառը
Ամերիկյան USS Ross էսկադրային ականակիրն ուղարկվել է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 23-ին զետեղվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում։
Բացի դրանից, ամերիկյան էսկադրային ականակրի ներկայությունը կոչված է ցուցադրելու ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության ուժեղացումը: «Arleigh Burke տիպի USS Ross հրթիռակիր Էսմինեցը հյուսիսային ուղղությամբ դեպի Սեւ ծով միջազգային տարանցում է կատարել 2020 թվականի փետրվարի 23-ին անվտանգության եւ ծովի տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ պատրաստականության եւ ռազմածովային ներուժի (ցուցադրման) նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը հետեւում է Սեւ ծովի ջրատարածք մտած ամերիկյան USS Ross հրթիռակրին: Ամերիկյան ռազմանավերը պարբերաբար մտնում են Սեւ ծով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: