Բաժիններ՝

2100 թվականին Երկրի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատությամբ 2 միլիարդով կնվազի

Երկիր մոլորակի բնակչության թվաքանակն իր առավելակետին՝ 9,73 միլիարդի, կհասնի XXI դարի կեսերին, իսկ այնուհետեւ կսկսի դրա նվազման անշեղ գործընթացը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի 8,79 միլիարդ: Այդ մասին ասված է Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցին կից Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի գիտնականների հոդվածում, որը հուլիսի 13-ին հրապարակվել է The Lancet գիտական հանդեսում:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին Երկրի բնակչությունը պետք է կազմի շուրջ 11 միլիարդ: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ Երկրագնդի բնակչության թվակազմի առավելակետը բաժին կընկնի 2064 թվականին, երբ մոլորակի վրա կլինի մոտավորապես 9,73 միլիարդ մարդ: Այնուհետեւ կսկվի աստիճանական նվազումը, որը մշտական բնույթ կունենա: Դրա հետեւանքով 2100 թվականին Երկրի վրա կլինի շուրջ 8,79 միլիարդ մարդ: Այժմ աշխարհում բնակվում է շուրջ 7,59 միլիարդ մարդ:

Ինչպես կարծում են գիտնականները, այդքան ընդգրկուն ժողովրդագրական փոփոխությունների պատճառներ կդառնան կրթության տարածումն, ամենից առաջ, կանանց շրջանում, եւ արդի հակաբեղմնավորման միջոցների լայն կիրառումն Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Ասիայի մի քանի պետություններում: Առայժմ հենց նրանք են մնում ժողովրդագրական աճի առաջատարները: Դրա հետեւանքով տեղի կունենա ծնելիության միջին մակարդակի նվազում մոտավորապես 1,7 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը բավական չէ նույնիսկ ծնողների մահից հետո նրանց «փոխարինելու» համար: Սակայն որոշ երկրներում, կրկին, ամենից առաջ Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում, ծնելիության մակարդակը կմնա ավելի բարձր նշագծում, քան 2,0-ն:

Այդ տարածաշրջանները կդանռան միգրանտների պոտենցիալ աղբյուներ, որոնց հաշվին Եվրոպան եւ Ամերիկան կկարողանան փոխհատուցել այդ առումով իրենց կորուստները: Միգրացիոն քաղաքականության ազատականացումը, ինչպես նաեւ աշխատող կանանց սոցիալական աջակցությունը հետազոտության հեղինակներն առաջարկում են որպես հիմնականը նախկին մակադարկներում բնակչության թվաքանակի պահպանման համար: Ըստ որում կբարձրանա կյանքի միջին տեւողությունը, որը 2100 թվականին գործնականում ամբողջ աշխարհում կգերազանցի 74 տարին: Դրա հետւանքը կդառնա բնակչության ծերացումը եւ այնտեղ աշխատունակների բաժնի նվազումը: 2100 թվականին 65-ից բարձր մարդանց քանակը կկազմի 2,37 միլիարդ, իսկ 20 տարեկանից երիտասարդներինը՝ 1,7 միլիարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս