Բաժիններ՝

Hyundai-ն ՌԴ-ում 18.500 Santa Fe քրոսովեր հետ կկանչի արգելակների հետ կապված խնդրի պատճառով

Hyundai-ի ռուսաստանյան ստորաբաժանումը՝ «Հենդե Մոտոր ԱՊՀ» ՍՊԸ-ն, Ռուսաստանում 18 հազար 563 Santa Fe արտաճանապարհային ավտոմեքենա հետ կկանչի արգելակների հակաբլոկավորման համակարգում հնարավոր միակցման պատճառով (ABS/ESC): Այդ մասին հաղորդում է «Ռոսստանդարտ»-ը:

Հետ են կանչվելու այն մեքենաները, որոնք թողարկվել են 2005 թվականի մարտի 16-ից մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 22-ը: Գերատեսչության կայքում նշվել են հետ կանչվող մեքենաների VIN-կոդերը: Նշվում է, որ ավտոմեքենաներում կարող են կարճ միակցումներ պատահել ABS/ESC մոդուլի սնուցման շղթայում: Hyundai-ի ստորաբաժանումը խոստանում է հետ կանչման ենթակա ավտոմեքենաների տերերին հայտնել մոտակա դիլերային կենտրոնում վերանորոգման անհրաժեշտության մասին:

Նրանց կառաջարկվի ռելեի լրակազմի տեղակայում: Ավտոմեքենաների տերերի համար վերանորոգումը կլինի անվճար: Հունիսի վերջին «Խենդե Մոտոր ԱՊՀ» ՍՊԸ-ն հայտարարել էր ՌԴ-ում Elantra HD շարքի 47 հազար 653 ավտոմեքենաների հետ կանչելու մասին, որոնք վաճառվել էին 2005 թվականի օգոստոսի 17-ից մինչեւ 2011 թվականի մայիսի 14-ը: Հետկանչի պատճառ էին նշվել ABS/ESC մոդուլի սնուցման շղթայում անսարքությունները, որոնք կարող են հանգեցնել կարճ միակցման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս