Ֆիլադելֆիայում մինչև 2021 թվականի փետրվար արգելել են զանգվածային միջոցառումները
Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ) իշխանությունները մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը զանգվածային միջոցառումներ արգելք են սահմանել: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է Ֆիլադելֆիայի քաղաքագլուխ Ջիմ Քեննին:
Նա ճշտել է, որ այդ միջոցը գործում է ավելի քան 50 մարդու մասնակցությամբ միջոցառումների նկատմամբ, ներառյալ փառատոները, շքերթները, համերգները, կառնավալները, տոնավաճառները եւ մեծ շուկաները: Այսպիսով, նոյեմբերին Ֆիլադելֆիայում չի կայանա Գոհաբանության օրվա տոնական, բազմահազաանոց շքերթը, ինչպես նաեւ հռչակավոր մարաթոնը, որին մասնակցում են մարզիկներ ամբողջ աշխարհից:
Ըստ որում Քեննին նշել է, որ արգելքը չի տարածվում քաղաքական ցույցերի վրա: Նաեւ ընդգծվում է, որ նախկինի պես թույլատրված են կազմակերպված մարզական պարապմունքները բաց օդում 25 հոգոց պակաս մասնակցությամբ: Բացի դրանից, արգելված չեն միջոցառումները, որոնք տեղի են ունենում մասնավոր սեփականտերերին պատկանող հրապարկաներում, օրինակ՝ մարզադաշտերում:
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում եւ Կալիֆոռնիայում, նկատվում են հիվանդացության ռեկորդային ցուցանիշներ: Տեղական իշխանությունները դադարեցրել են սանիտարական սահմանափակումների ավելի վաղ սկսված մեղմացման կամ վերացման գործընթացը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 3,4 միլիոն դեպք, մահացել է 136,4 հազարից ավելի մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: