Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում` Վեստմինստերյան պալատի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը 52-ամյա Խալեդ Մասուդն է:
Ռուսաստանում կասեցվել է «Եհովայի վկաների» կազմակերպության գործունեությունը վերջինիս իրականացրած «ծայրահեղական գործունեության պատճառով», հաղորդել է Ռուսաստանի արդարադատության նախարարությունը:
Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ԵՄ-ն համաձայնագրեր չի ստորագրում ընտրությունների շեմին։ Բայց, նրա նկատառումներով, սա ստորագրում չէր, այլ՝ նախաստորագրում, որով պարզապես ամրագրվեց, որ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ` Թուրքիայում ՌԴ գործերի հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
Լոնդոնում իրականացված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ, նրանցից 12-ը բրիտանացիներ են:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Եվրոպայի հանձնաժողովը պաշտոնապես բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ:
Տեսախցիկները գրանցել են Լոնդոնի Վեստմինսերյան կամրջի անցորդների վրա ավտոմեքենայի վրաերթի պահը:
ՄԱԿ-ը մարտի 23-ին նախնական հանդիպումներ է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնեւ կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկա տարիներին 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի ազգային անվտանգության եւ հետախուզության կատարելագործման համար:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոշտ պատասխան է տվել Բուլղարիային: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում եւ ժամանակին գրավել էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը:
2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների միագումար տնտեսական վնասը կազմում է մոտավորապես 2,5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի գրեթե 0,6 տոկոսը. այս գնահատականը հրապարակել է Բելգիական ձեռնարկությունների դաշնությունը:
Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանը հորդորել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ միանալ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ակցիային, որը Թրաֆալգարյան հրապարակում անցկացվելու թ մարտի 23-ի երեկոյան:
Համացանցում հայտնվել են տեսակադրեր, որոնք արվել են Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա զինապահեստների պայթյունների վայրից:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է պաշտոնական Անկարայի կողմից հնչեցված պահանջին` վերադարձնելու ապաստան ստացած հինգ զինվորականներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին:
Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի Միացյալ Նահանգներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին հայտնել է ՍքոթլանդՅարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կառավարման բոլոր ձեւերից նախընտրում է հանրապետությունը:
Յուլյա Սամոյլովան, որը «Եվրատեսիլ»-ում ներկայացնում է Ռուսաստանը, կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
Երեք տարի առաջ Դեղին ծովում խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել է բարձրացնել ծովի մակերեւույթ: