Իտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների առաջին հեռուստաբանավեճից հետո:
Նորվեգիան ապաստան է տվել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո իրենց դիմած չորս սպայի և ռազմական կցորդի:
Մարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքից հեռացել է հարցաքննության սկսվելուց գրեթե 22 ժամ անց, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դիմել է շոտլանդական խորհրդարանին՝ հորդորելով պաշտպանել Միացյալ Թագավորության կազմից այդ տարածաշրջանի դուրս գալու շուրջ եւս մեկ հանրաքվե անցացնելու նախաձեռնությունը:
Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները հորդորել են Թուրքիային դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին:
Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում:
Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը:
Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից տասը խոշոր միջազգային օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղեւորների նկատմամբ ինքնաթիռների սալոն Էլեկտրոնային սարքեր տանելու արգելքի սահմանման պատճառ է դարձել այն աճող սպառնալիքը, որը բխում է «Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական կազմակերպությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը մայիսի 25-ին տեղի կունենա Բրյուսելում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, այսօր կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի վերջին հայտարարության հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է մեկ միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար:
«Թյուր տպավորություն կար, թե ԼՂՀ հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը, իսկ Մոսկվան առանձնապես հետաքրքրված չէ իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներով, ինչպես Ադրբեջանը։ Սակայն այս հայտարարությունը շատ կասկածներ այս առնչությամբ չեզոքացրեց»:
Associated Press գործակալությունը պարզել է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-ի իշխանությունների արգելքը։
«Վերջին 10 տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի նկատմամբ, ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով տարեկան 16 հազարի»,- նշում է բլոգը` ընդգծելով, որ տարածաշրջանի վերականգնման ծրագրի նպատակով արտերկրում բնակվող հարուստ հայրենակիցների միջոցներով կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, վերակառուցվել ու կանգնեցվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր, վերանորոգվել են ճարտարապետական կոթողներ:
ԱՊՀ երկրների քաղաքացիներին ռուսական քաղաքացիության տրամադրման ցուցանիշի աճը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը բացատրել է Ռուսաստանի Դաշնություն արտասահմանում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի ընդլայնմամբ:
«Ռուսաստանը չի վայելում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի վստահությունը։ Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է տեսնեն Փարիզին և Վաշինգտոնին ավելի ակտիվ դերում, դիվանագիտական ակտիվությունը պետք է առաջ մղվի բոլոր երեք համանախագահողների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց Թոմաս դը Վաալը։
Ապրիլ 24-ի միջոցառումներն ամեն տարվա նման այս տարի եւս տեղի պիտի ունենան բոլոր հայ համայնքներում: Կանցկացվեն ժողովներ, որոնց կհրավիրվեն Գերմանիայի կուսակցությունների անդամներ: Հիմա դեռ մի փոքր դժվար է ներկայացնել բոլոր համայնքներում իրականացվելիք ծրագրերը:
Մարոկոյի հյուսիսի ԹանժերՏետուան-Էլ-Հոսեյմա տարածաշրջանում կհայտնվի բարձրտեխնոլոգիական արդյունաբերական քաղաք, որտեղ աշխատատեղեր կստեղծվեն 100 հազար մարդու համար:
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման առնչությամբ տարածել են համատեղ հաղորդագրություն:
«Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա, և դրա հաջող իրագործման դեպքում միայն հաղթող կողմեր կլինեն թե Հայաստանի ներսում և թե դրսում՝ սկսած հասարակ աշխատողներից և վերջացրած կայացած բիզնեսմեններով: Նրանք պետք է հասկանան սա և մեծապես շահագրգռված լինեն իրագործման մեջ»,- նշել է նա:
Ֆեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին:
Հոնկոնգում 92 տարեկան հասակում վախճանվել է չին դերասանուհի եւ երգչուհի Լի Լիհուան: Այս մասին հայտնել է Variety-ն:
Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Բուլղարացի ցուցարարները մարտի 21-ին փակել են թուրքբուլղարական սահմանի մի շարք անցակետեր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր է ճանաչել:
Եվրամիության 27 երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, կկայանա ապրիլի 29-ին:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դուրս է գրվել Կահիրեի զինվորական հոսպիտալից: