Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 20,500 դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 20 հազար 582 դեպք՝ 85 տարածաշրջաններում: Այս տվյալները նոյեմբերի 1-ին ներկայացրել է ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ավելի վաղ երկու օրվա ընթացքում նոր դեպքերի թվաքանակը գերազանցել էր 19 հազարը, անցած շաբաթվա վերջին օրական աճը գերազանցել է 18 հազարը:

Ապաքինվելուց հետո դուրս գրվածների թվաքանակը նույնպես նորացրել է ռեկորդը՝ մեկ օրում՝ 16 հազար 955 մարդ: Մահացել է 378 հիվանդ:

Մոսկվայում գրանցվել է նոր աշնանային հակառեկորդ՝ մեկ օրում՝ 6 հազար 253 դեպք: Մահացել է 69 մարդ, դուրս է գրվել 3 հազար 783 հիվանդ:

Ռուսաստանի Դաշնության 85 տարածաշրջաններում աճող արդյունքներով գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 մլն 733 հազար 440 դեպք (+1,2 տոկոս):

Ողջ ժամանակաշրջանում մահացել է 29 հազար 887 մարդ, դուրս գրվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 1 մլն 296 հազար 124 մարդ: Բուժումը շարունակում է 407 հազար 429 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս