Ճապոնիայի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ կայուն հարաբերություններ կհաստատվեն ընտրություններից հետո
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հանդես գալով խորհրդարանական կոմիտեում, հայտարարել է ԱՄՆ-ի հետ ընտրություններից հետո «սերտ փոխգործակցության մասին եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ կայուն հարաբերություններ կհաստատվեն:
«Առայժմ իրադրությունն այնպիսին է, որ հասկանալի չէ, թե թեկնածուներից ով կհաղթի, բայց ճապոնա-ամերիկյան միությունը Ճապոնիայի համար իր արտաքին քաղաքականության առանցքն է եւ անվտանգության ապահովումը: Մենք կշարունակենք ԱՄՆ-ի հետ սերտ փոխգործակցությունը, դրանում կասկած չկա»,-ասել է վարչապետը:
Նա նաեւ ընդգծել է, որ «հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները, ԱՄՆ-ի եւ Չինաստանի երկկողմ կայուն հարաբերությունների հաստատումը կծառայեն ոչ միայն Ճապոնիայի ազգային շահերին, այլեւ կարեւոր են խաղաղության եւ համաշխարհային հանրակցության կայունության տեսակետից», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: